
Գաղտնիության համաձայնագիր
Սույն համաձայնության մեջ գաղտնի տեղեկության տակ հասկացվում է ցանկացած տեղեկատվություն, որը Կողմերը տրամադրում են միմյանց գրավոր, բանավոր, էլեկտրոնային կամ ցանկացած այլ տեսքով, և որը վերաբերվում է Կողմերի միջև կնքված պայմանավորվածությանը, ինչպես նաև փաստացի և վերլուծական տվյալներին, եզրակացություններին և նյութերին, այդ թվում, սակայն չսահմանափակվելով նշումներով, փաստաթղթաբանությամբ և նամակագրությամբ, բացառությամբ այն տեղեկատվության, որը համաձայն Հայաստանի Հանրապետության գործող ակտերի չի կարող համարվել որպես գաղտնի տեղեկատվություն։
Կողմերը պարտավորվում են ապահովել ամբողջ տեղեկատվության գաղտնիության պահպանումը և պարտավորվում են չհրապարակել այն ցանկացած այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ նման հրապարակման պատասխանատվությունը սահմանված է օրենքի պահանջներով կամ լիիրավ դատական որոշմամբ։
Իրավասու պետական մարմինների կողմից հարցվող տեղեկատվությունը իրենց իրավասության սահմաններում կարող է տրամադրվել միայն այն ժամանակ, երբ հրապարակման պարտավորությունը ուղղակիորեն սահմանված է օրենքով, և այն պայմանով, որ կատարողը նախապես պետք է տեղեկացնի պատվիրատուին տրվող հարցման մասին, որը պետք է ձևակերպվի համաձայն ՀՀ գործող օրենսդրության։
Սույն կետի պահանջները բավարարելու համար հարցումը պետք է տրամադրվի պատվիրատուին գրավոր և ունենա հղում օրենքի դրույթի վերաբերյալ, որի ուժով կատարողը պարտավորվում է տրամադրել տեղեկատվությունը, ինչպես նաև պահանջվող տեղեկատվության բոլոր անհրաժեշտ բնութագրերը։