Ծառայություններ ֆիզիկական անձանց համար
1. Մասնագետների խորհրդատվություն
5. Աշխատողի իրավունքների պաշտպանություն
6. Սպառողի իրավունքների պաշտպանություն
9. Օգնություն ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում
Ծառայություններ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար
1. Մասնագետների խորհրդատվություններ
2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն
3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
5. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցում
13. Գործարքների իրավաբանական ուղեկցում
14. Վեճերի մինչդատական կարգավորում
15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան
Ձեռնարկությունների լուծարումը Հայաստանում (ինչպես լուծարել ձեռնարկությունը, ձեռնարկության լուծարման ընթացակարգը)
Իրավաբանական ծառայությունների հայաստանյան շուկայում առավել տարածված ծառայություններից է ձեռնարկությունների (կազմակերպությունների) լուծարումը, քանզի Հայաստանը տնտեսապես շատ ակտիվ երկիր է, իսկ ձեռնարկությունների լուծարումը բնական իրադարձություն է շուկայական տնտեսության պայմաններում և հատկապես ճգնաժամի շրջանում:
Ինչպե՞ս լուծարել ձեռնարկությունը Հայաստանում, արագ ու հասարակ: Արդյո՞ք կան ձեռնարկությունների լուծարման առանձնահատկություններ: Մենք կփորձենք պատասխանել այդ հարցերին այս էջում (իսկ, եթե չեք գտնում ձեր հարցի պատասխանն այստեղ, զանգահարեք մեզ):
Գոյություն ունեն ձեռնարկությունների լուծարման մի քանի տեսակներ.
- պաշտոնական լուծարում
- ոչ պաշտոնական լուծարում:
Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով (ընկերության միացումը չգործող ձեռնարկությանը):
Ձեռնարկության լուծարումը - դա գործունեության դադարեցման ձև է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների և պարտականություններիայլ անձանց փոխանցման:
Ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր և հարկադրված:
Ձեռնարկությունների հարկադրված լուծարում
Դատարանի որոշմամբ ընկերությունների հարկադրված լուծարում իրականացվում է հետևյալ դեպքերում.
•գործունեության իրականացում առանց անհրաժեշտ թույլտվության (լիցենզիայի),
•օրենքով արգելված գործունեության իրականացում,
•գործունեության իրականացում օրենքի կամ այլ իրավական ակտերի շարունակական կամ կոպիտ խախտումներով,
•օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքերում:
Ձեռնարկությունների կամավոր լուծարում
Որ դեպքերում է իրականացվում ձեռնարկությունների կամավոր լուծարումը:
Ձեռնարկության կամավոր լուծարման մասին որոշումը, ինչպես կանոն ընդունվում է, եթե կազմակերպության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրներ են ծագում:
Այդ դեպքում ընկերության դադարումը (լուծարումը) տրամաբանորեն ավարտում է նրա գոյությամբ: Այս տարբերակին սովորաբար ուղեկցում են բարդություններ` կապված հարկային մարմինների հետ:
Ձեռնարկությունների կամավոր լուծարումը սկսվում է հիմնադիրների կամ բաժնետերերի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Այդ որոշումը ստորագրվում է ընկերության կանոնադրական կապիտալում բաժին ունեցող կամ ՓԲԸ-ի կամ ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը տնօրինողների կողմից:
Այսպիսով, ձեռնարկությունների կամավոր լուծարումն իրականացվում է հետևյալ կարգով.
1. Մասնակիցների (բաժնետերերի) ժողովը որոշում է ընդունում ընկերության լուծարման մասին,
2. Ձեռնարկության լուծարման համար անհրաժեշտ է լուծարային հանձնաժողով (հանձնաժողովի նախագահ), որը նշանակվում է մասնակիցների ժողովի կողմից: Ժողովը որոշում է նաև ձեռնարկության լուծարման ժամկետը և կարգը, ինչպես նաեւ ԶԼՄ-ում հրապարակել դրա մասին
3. Ժողովը տեղեկացնում է իր որոշումների մասին գրանցման լիազորված մարմին; (ԻԱՊՌ),
4. Ձեռնարկության ղեկավարման լիազորություններն անցնում են լուծարային հանձնաժողովին;
5. Գրանցման լիազորված մարմինը տեղեկություն է տալիս, որ ձեռնարկությունը գտնվում է լուծարման փուլում;
6. Գրանցում իրականացնող պետական լիազորված մարմինը գրառում է կատարում այդ մասին պետական ռեգիստրի վկայականում
7. Լուծարային հանձնաժողովը ընկերության լուծարման հայտարարությունը հրապարակում է մամուլում`նշելով իր գտնվելու վայրը և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետը,
8. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է իրեն հայտնի բոլոր տարտատերերին գրավոր տեղեկացնել ընկերության լուծարման վերաբերյալ;
9. Լուծարման հանձնաժողովը հաշվառումից հանելու և լուծարվող ընկերությունում ստուգում, անցկացնելու խնդրանքով դիմում է ներկայացնում ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտե;
10. Լուծարային հանձնածողովը որոշում է ընդունում միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատման վերաբերյալ;
11. Այդ որոշման հիման վրա ընկերությունը փակում է իր բանկային հաշիվները, ինչպես նաև ոչնչացնում կազմակերպության կնիքը` համաձայն հաստատված հանձնաժողովի կազմի արձանագրության;
12. Լուծարման հանձնաժողովը տեղեկացնում է գրանցման լիազորված մարմնին լուծարման բոլոր աշխատանքների վերջացման մասին և տրամադրում է ձեռնարկության լուծարմամբ պայմանավորված պետական գրանցման դիմումը, լուծարային հաշվեկշիռը և պետական տուրքի վճարման անդորրագիրը,
13. Գրանցման լիազորված մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարում է ընկերության լուծարման մասին գրառում և տալիս է համապատասխան քաղվածք, որով հաստատվում է վերջնական լուծարումը:
Ձեռնարկության լուծարման այլընտրանքային տարբերակներ
Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը «ոչ պաշտոնապես»
Կարծես թե, ձեռնարկության այլընտրանքային լուծարման ամենադյուրին տարբերակը՝ ձեռնարկության տնօրենի և հիմնադրի փոփոխումն է :
Այս տարբերակի առավելությունը կայանում է նրանում, որ ղեկավարի վերընտրման մասին որոշման ստորագրումից անմիջապես հետո հաշվետվության ներկայացման և փոփոխությունների մասին գրանցման մարիններին տեղեկացնելու պարտականությունները անցնում են նոր ղեկավարին:
Գրանցման մարմնի կողմից փոփոխություններ կատարելուց հետո, դուք ստանում եք ձեռնարկության ղեկավարի վերընտրման մասին որոշումը, մասնաբաժնի զիջման պայմանագիրը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի մատյանից քաղվածքը և ձեռնարկության փաստաթղթերի հանձնման-ընդունման արձանագրությունը:
Տվյալ տեսակի «լուծարման» ծառայություններ մենք իրականացնում ենք, բայց այն մեր կողմից խորհուրդ չի տրվում:
Որքա՞ն արժե «ձեռնարկության լուծարման» ծառայությունը
Որպես կանոն, գոյություն չունի հաստատուն գին այնպիսի ծառայության համար ինչպիսին է «ձեռնարկության լուծարումը»: Մեր ընկերության այնպիսի ծառայություններն, ինչպիսիք են ՍՊԸ-ի լուծարումը, ամբողջապես հասանելի են մեր հաճախորդներից յուրաքանչյուրին: Մեր ընկերությունը չի ձգտում ամեն գնով «հարստանալ» իր հաճախորդների հաշվին: Մենք միշտ պատրաստ ենք Ձեզ առաջարկել շահավետ համագործակցություն, քանի որ մեզ համար մեր ընկերության համբավն ամեն ինչից բարձր է:
Մեր ծառայությունների արժեքը, կապված ձեռնարկության լուծարման հետ , կախված է բազմաթիվ գործոններից, որոնցից ամենակարեւորը հանդիսանում է ձեռնարկության կազմակերպա-իրավական ձևը, քանի որ ձեռնարկության լուծարման ժամանակ յուրաքանչյուր կազմակերպա-իրավական ձև ունի իր պահանջներն ու լուծարման առանձնահատկությունները: Ձեռնարկության լուծարման արժեքը պայմանավորված է նաև նրանով, թե կա՞ն արդյոք պարտավորություններ բյուջեի, կոնտրագենտների և այլոց առջև: Մեկ այլ, ոչ պակաս կարևոր գործոն է հանդիսանում լուծարման եղանակը: Օրինակ, ձեռնարկության պաշտոնական լուծարումն իր արժեքով զգալիորեն կտարբերվի ձեռնարկության այլընտրանքային լուծարումից:
Ծառայության ընդհանուր արժեքը յուրաքանչյուր դեպքի համար հաշվարկվում է անհատապես:
Առանց ավելորդ ժամանակի և գումարի ձեռնարկության լուծարումը, դա հենց այն է, ինչ առաջարկում է «Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակը: Մեծ փորձ ունեցող մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ:

