Ծառայություններ ֆիզիկական անձանց համար
1. Մասնագետների խորհրդատվություն
5. Աշխատողի իրավունքների պաշտպանություն
6. Սպառողի իրավունքների պաշտպանություն
9. Օգնություն ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում
Ծառայություններ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար
1. Մասնագետների խորհրդատվություններ
2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն
3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
5. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցում
13. Գործարքների իրավաբանական ուղեկցում
14. Վեճերի մինչդատական կարգավորում
15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան
Փաստաբանն իրավական հարցերով անկախ պրոֆեսիոնալ խորհրդատու է: Անկախությունը փաստաբանական մասնագիտության հիմնադիր սկզբունքն է' նախատեսված ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքով: Փաստաբանը պարտավոր է խուսափել իր անկախության նկատմամբ ցանկացած ոտնձգությունից և պետք է պահպանի էթիկայի կանոնները: Այդ սկզբունքով է առաջնորդվում «Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակը: Հաճախորդի հանձնարարությունների կատարման ժամանակ մեր գլխավոր պարտականությունը շահերի բախման բացառումն է: Այդ կանոնի պահպանումը երաշխավորում է մեր կարծիքի անկողմնակալությունն ու անկախությունն այն հարցերի վերաբերյալ, որոնցով մեզ դիմել է վստահորդը:
Իրավական ծառայությունների բարձր որակը մեր գործունեության հիմնական սկզբունքն է: Մեր ընկերության փաստաբանները, խորհրդատուները և իրավաբաններն ավարտել են Հայաստանի և այլ երկրների առաջատար բուհեր: Մենք ապահովում ենք մեր մասնագետների մասնագիտական զարգացումը: Մեր գրասենյակի աշխատակիցները անցնում են որակավորման բարձրացման կանոնավոր դասընթացներ, ստաժավորվում են Հայաստանում և արտերկրում, զբաղվում են գիտական գործունեությամբ: Մեր մասնագետների գիտելիքներն ու փորձը թույլ են տալիս ընկերությանն արդյունավետորեն ներկայացնել վստահորդների շահերը ցանկացած իրավական հարցերով և արագ ու որակյալ լուծել մեր հաճախորդների առջև ծագած իրավական բնույթի բոլոր խնդիրները:
Միակ հեռանկարային դիրքորոշումն օրենքի վրա հիմնված դիրքորոշումն է: Մենք հաճախորդներին առաջարկում ենք օրենք: Օրենք և դրա որակյալ մեկնաբանություն: Մենք բացարձակ անկեղծ ենք մեր հաճախորդների հետ. առաջարկելով հարցի լուծման բոլոր օրինական տարբերակները' մենք տեղեկացնում ենք վստահորդին բոլոր հնարավոր վտանգների և հեռանկարների մասին' հաշվի առնելով օրենսդրության փոփոխությունների միտումները: Գիտակցելով մեր պատասխանատվությունը վստահորդի առջև' «Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակը ձգտում է ապահովել իրավաբանական ծառայությունների մատուցման ամենաբարձր ստանդարտներ:
Օրենքը պաշտպանում է փաստաբանական գաղտնիքը: Մասնագիտական գաղտնիքը թույլ է տալիս փաստաբանին լիովին ապահովել վստահորդի պաշտպանվելու իրավունքը: Գաղտնիության խիստ պահպանումը անհրաժեշտ պայման է, որպեսզի հաճախորդը վստահի իր փաստաբանին: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այդ պարտավորության կատարմանը. Մեր գրասենյակ եկող յուրաքանչյուր աշխատակից աշխատանքային պայմանագրի հետ մեկտեղ ստորագրում է գաղտնիության մասին համաձայնություն: Ընկերությունն ուշադիր հետևում է, որպեսզի բոլոր աշխատակիցները պարտադիր պահպանեն այդ սկզբունքը:
Մենք առավել ջանք ենք ներդնում մեր վստահորդների ժամանակը խնայելու համար: Ընկերության սահուն աշխատանքը, երկրագնդի տարբեր կետերում իրավաբանական ընկերությունների հետ համագործակցությունը օգնում են մեզ օպերատիվորեն լուծել խնդիրները և պաշտպանել մեր հաճախորդների շահերն այն պահին, երբ նրանք կզգան մեր օգնության կարիքը: Մենք ժամանակին տեղեկացնում ենք մեր վստահորդներին իրենց շահերին առնչվող կոնկրետ գործերի և դատավարությունների, օրենսդրության և դատական պրակտիկայի փոփոխությունների մասին:
Օրենքներում և գործարար շրջանառության սովորույթներում հաստատված ընդհանուր կանոնները չեն վերացնում անհատականությունը: Մեզ հանձնարարված յուրաքանչյուր գործ ունիկալ է: Մեզ հետաքրքիր է ստաղծագործաբար լուծել առաջադրված հանձնարարությունները' ելնելով մեր հաճախորդի գործարարության առանձնահատկություններից: Համոզված ենք, որ ցանկացած խնդրի լուծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրա բոլոր պայմանները. առաջացած խնդրի առանձնահատկություններն ու պատմությունը, գործող անձանց, տվյալ ոլորտում հարաբերությունները կարգավորող օրենսդրության փոփոխությունների հեռանկարը և շատ այլ բաներ: Յուրաքանչյուր վստահորդի նկատմամբ անհատական մոտեցման սկզբունքը օգնում է մեզ հաջողությամբ վարել զանազան ոլորտներում գործունություն ծավալող անհատների և ընկերությունների գործերը:

