Ծառայություններ ֆիզիկական անձանց համար
1. Մասնագետների խորհրդատվություն
5. Աշխատողի իրավունքների պաշտպանություն
6. Սպառողի իրավունքների պաշտպանություն
9. Օգնություն ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում
Ծառայություններ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար
1. Մասնագետների խորհրդատվություններ
2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն
3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
5. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցում
13. Գործարքների իրավաբանական ուղեկցում
14. Վեճերի մինչդատական կարգավորում
15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան
ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցումը և այլ իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումը Երևանում (Հայաստանում)
Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում շատ ընկերություններ բախվում են (ՍՊԸ-ի կամ կազմակերպա-իրավական այլ ձևի ընկերության) փոփոխությունների գրանցման խնդրի հետ:
ՍՊԸ-ի փոփոխությունների գրանցման գործընթացը նախատեսված է հիմնականում հետևյալ իրավիճակների համար.
- տնօրենի նշանակում և հեռացում,
- իրավաբանական հասցեի փոփոխում,
- գործունեության տեսակների փոփոխում,
- իրավաբանական անձի անվանման փոփոխում,
- մուտք կամ ելք հիմնադիրների կամ մասնակիցների կազմից
- հիմնադիր փաստաթղթերի համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ փոփոխություններ:
«Ձեր Իրավախորհրդատու» ընկերության իրավաբանական անձանց գրանցման բաժինը մասնագիտորեն կիրականացնի ՍՊԸ-ի, ՓԲԸ-ի, ԲԲԸ-ի փոփոխությունների գրանցումը և այլ կազմակերպա-իրավական ձևի իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումը:
Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի ավելացման/նվազեցեցման հետ կապված փոփոխությունների գրանցում:
Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը կարող է իրականացվել մի քանի ուղիներով.
• նրա գույքի հաշվին,
• նրա մասնակիցների լրացուցիչ ներդրումների հաշվին,
• ընկերություն ընդունվող երրորդ անձանց ներդրումների հաշվին,
• բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման ճանապարհով,
• լրացուցիչ բաժնետոմսերի բաշխման ճանապարհով:
Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված փոփոխությունների գրանցում
ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է իրականացվել հետևյալ ուղիներով.
• ընկերության կանոնադրական կապիտալի ընկերության բոլոր մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքի նվազեցման և (կամ) ընկերությանը պատկանող բաժնեմասերի մարման ճանապարհով,
• բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման կամ դրանց ընդհանուր թվի կրճատման , ինչպես նաև բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման ճանապարհով (թույլատրվում է, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն),
Իր կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ որոշման ընդունման պահից 30 օրվա ընթացքում ընկերությունը պարտավոր է գրավոր տեղեկացնել կանոնադրական կապիտալի նվազեցման և դրա նոր չափի մասին ընկերության` իրեն հայտնի բոլոր պարտատերերին: Անհրաժեշտ է նաև ընդունված որոշման մասին հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալների հրապարակման մամուլում :
Կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված փոփոխությունների առաջարկման և գրանցման նպատակով փաստաթղթերի հանձնումը հնարավոր է միայն պետական գրանցման հրապարակման պահից 30-օրյա ժամկետը լրանալուց հետո:
Ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմեք «Ձեր Իրավախորհրդատու» ընկերությանը, մեր մասնագետները միշտ պատրաստ են ձեզ օգնել:


