Home
(+374 10) 320202
Ծառայություն

Ծառայություններ ֆիզիկական անձանց համար

1. Մասնագետների խորհրդատվություն

2. Անշարժ գույք: Հող

3. Ժառանգում

4. Բնակարանային իրավունք

5. Աշխատողի իրավունքների պաշտպանություն

6. Սպառողի իրավունքների պաշտպանություն

7. Ընտանեկան իրավունք

8. Մտավոր սեփականություն

9. Օգնություն ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում

10. Վարչական իրավունք

11. Հարկային օգնություն

12. Փաստաթղթերի կազմում

13. Դատական պաշտպանություն

Ծառայություններ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար

1. Մասնագետների խորհրդատվություններ

2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն

3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա

4. Իրավական աուդիտ

5. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցում

6. Լիցենզավորում

7. Անշարժ գույք

8. Հողային իրավունք

9. Հարկային իրավունք

10. Աշխատանքային իրավունք

11.Մտավոր սեփականություն

12. Վարչական իրավունք

13. Գործարքների իրավաբանական ուղեկցում

14. Վեճերի մինչդատական կարգավորում

15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան

16. Կատարողական վարույթ

Խորհրդատվություն

Արտասահմանյան քաղաքացիների և ընկերությունների շահերի պաշտպանություն և իրավաբանական օգնություն: ՀՀ օրենսդրության վերաբերյալ գրավոր կամ բանավոր խորհրդատվություն:

  • Պայմանագրի պայմանների վերլուծություն

Պայմանագրի պայմանների հետազոտում: Անհրաժեշտ փոփոխությունների առաջարկում կամ նոր պայմանագրի կազմում:.

Փաստաթղթերի ստուգում ստորագրման համար: Մասնակցություն բանակցություններին

  • Շահերի ներակայացում վերաքննիչ, միջնորդ և ընդհանուր իրավասության դատարաններում

Մասնակցություն դատական նիստերին: Գործի նյութերի հետազոտություն: Անհրաժեշտ միջնորդությունների և դիմումների կազմում:

«Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակը իրավաբանական խորհրդատվություններ է մատուցում այն հարցերով, որոնք առնչվում են. 

  • քաղաքացիական իրավահարաբերություններին,
  • վարչական իրավահարաբերություններին,
  • քրեական իրավահարաբերություններին,
  • աշխատանքային իրավահարաբերություններին,
  • բնակարանային իրավահարաբերություններին,
  • ընտանեկան իրավահարաբերություններին,
  • ժառանգական իրավահարաբերություններին,
  • ապահովագրական իրավահարաբերություններին,
  • խորհրդատվություններ մտավոր սեփականության պաշտպանության հարցերով (հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ, ապրանքային նշան և այլն),
  • խորհրդատվություններ մաքսային և հարկային օրենսդրության հարցերով,
  • դատարանի որոշումների կատարման ուղեկցում,
  • խորհրդատվություններ սպառողների, զինծառայողների, թոշակառուների իրավունքների պաշտպանության հարցերով:

Իրավաբանական հարցերով խորհրդատվության ընթացքում մեր մասնագետները իրավական եզրակացություններ են տալիս տարբեր հարցերով, մասնավորապես.

Իրավաբանական խորհրդատվություն անշարժ գույքի բնագավառում, իրավաբանական խորհրդատվություն Երևանում և մարզերում անշարժ գույքի և նրան առնչվող գործարքների իրավունքների գրանցման դեպքում` ներառյալ ավտոտնակները, հողամասերը, կոտեջները:

Իրավաբանական խորհրդատվություններ վերակառուցման և կապիտալ շինարարության հետ կապված նախագծերի վերաբերյալ:

Անշարժ գույքի օբյեկտների, այդ թվում հողամասերի, փաստաթղթերի իրավաբանական փորձաքննություն: Վերակառուցման և կապիտալ շինարարության հետ կապված նախագծերի իրավաբանական աջակցում և ուղեկցում: Ներդրումային նախագծերով կազմում, վերլուծում, խորհրդատվություն: Շինարարական կապալի պայմանագրերի, ներդրումային պայմանագրերի, մասնաբաժինային շինարարության պայամանգրերի, տեխնիկական վերահսկողության իրականացման պայմանագրերի, նախագծային աշխատանքների, շինանյութերի և սարքավորումների մատակարարման պայմանագրերի կազմում: Խորհրդատվություններ շինարարությունը կարգավորող նորմատիվ ակտերի կիրառման ժամանակ ծագող վիճելի հարցերի վերաբերյալ, պարտավորությությունների խախտման դեպքում պատասխանատվության վերաբերյալ, քաղաքային իշխանությունների և շինարարության տեղամասերի փոխգործունեության հարցերի վերաբերյալ, կապալի շինարարությանը ուղեկցող, ծառայությունների մատուցման, նյութերի և սարքավորումների մատակարարման, շինարարությունում բաժնային մասնակցության (համատեղ գորխունեություն), հանձնարարությունների և հանձնախմբերի հարցերով պայմանագրերի վերաբերյալ: Խորհրդատվություններ շինարարական գործունեությունը կարգավորող օրենսդրության պարզաբանման վերաբերյալ: Խորհրդատվություններ շինարարական ընթացակարգի մասնակիցների պահանջների հիմնավորվածության վերաբերյալ:

Պայմանագրում յուրաքանչյուր բառ և ստորակետ մեծ նշանակություն ունեն, քանզի իրենց մեջ հստակ իրավական իմաստ են կրում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է պայմանագրի տեքստը իրավաբանորեն ճիշտ և հստակ կազմել: Ձեր ներկայացրած պայմանագրի նախագծից մեր մասնագետները կհանեն պայմանագրի գործող օրենսդրությանը չհամապատասխանող պայմանները, պայմանագրի պայմանների անորոշ ձևակերպումները կփոխարինեն համընդհանուր և իրավաբանորեն կոռեկտ ձևակերպումներով, պայմանագրի տեքստից կհանեն այն պայմանները, որոնք խախտում են ձեր իրավունքները և պայմանագրի մեջ կներառեն այն պայմանները, որոնք անհրաժեշտ են ձեր շահերի պաշտպանության համար: Եթե պայմանագրով նախատեսված են պայմանագրի վերաբերյալ հավելվածներ , հավելյալ համաձայնագիր կամ ակտ, մենք դրանք կկազմենք:

  • փաստաթղթերի իրավական փորձաքննություն (համաձայնագրերի, աշխատանքային և այլ պայմանագրերի, պետական իշխանության մարմիններ դիմումների և այլն)
  • տնտեսական և այլ պայմանագրերի կազմում, փոփոխում
  • կազմակերպության ներքին թղթաբանության (իրավական հիմքի) մշակում և ուղեկցում (աշխատանքային պայմանագրեր, դրույթ աշխատակազմի մասին, դրույթ կազմակերպության առևտրական գաղտնիքի մասին, հրահանգներ, հրամաններ և այլն)
  • կադրերի հետ աշխատանքների իրավաբանական ուղեկցում (աշխատանքի ընդունման, ազատման ձևակերպում և այլն)
  • ներկայացուցչություն (մասնակցում) կոնտրագենտների (պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց) հետ բանակցություններում
  • գործարքների իրավաբանական ուղեկցում
  • պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման գործերով ներկայացուցչություն
  • խորհրդատվություններ ՃՏՊ-ների հետ կապված հարցերով (անմիջապես մեկնում վթարի վայր, ներկայացուցչություն քննող խմբում, ապահովագրական ընկերությունում)
  • պարտքերի գանձում (չվճարումներ և կոնֆլիկտներ, պարտապանական տալիք)
  • օգնության մատուցում հաճախորդի հասցեին հնչած հայտարարությունների, դիմումների և բողոքների ժամանակին և օրինական լուծման հարցում
  • շահերի պաշտպանություն վարչական իրավախախտումների վերաբերյալ հարցերով արտադրության սահմաններում
  • կոնտրագենտների նկատմամբ բողոքների պատրաստում և ժամանակին ներկայացում
  • վեճերի մինչդատական լուծում
  • ամուսնական պայմանագրերի կազմում
  • ամուսնալուծության փաստաթղթերի նախապատրատում և ձևակերպում
  • ամուսինների սեփականության բաժանում
  • ալիմենտների գանձում և այլն
  • իրավաբանի խորհրդատվություններ հարկադրման, հաշվապահական հաշվառման, հարկատուների իրավական պաշտպանության բարդ հարցերի վերաբերյալ:

 

.