Ծառայություններ ֆիզիկական անձանց համար
1. Մասնագետների խորհրդատվություն
5. Աշխատողի իրավունքների պաշտպանություն
6. Սպառողի իրավունքների պաշտպանություն
9. Օգնություն ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում
Ծառայություններ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար
1. Մասնագետների խորհրդատվություններ
2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն
3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա
5. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցում
13. Գործարքների իրավաբանական ուղեկցում
14. Վեճերի մինչդատական կարգավորում
15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան
Ձեր Իրավախորհրդատու փաստաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական և խորհրդատվական ծառայությունների լայն սպեկտոր` իրավաբանական և ֆիզիկակական անձանց բիզնեսի ապահովման ոլորտում: Մեր պատվիրատուներն են դարձել ինչպես խոշոր ընկերությունները, այնպես էլ միջին և մանր բիզնեսի ընկերությունները: Ընկերության պրոֆեսիոնալ վարչական ռեսուրսը թույլ է տալիս ցուցաբերել անհրաժեշտ օպերատիվ և գրագետ իրավաբանական օգնություն, ինչը ոչ պակաս կարևոր գործոն է ժամանակակից բիզնեսի պայմաններում: Դրա հետ մեկտեղ կազմակերպությունների և գործարարների համար, որոնք մշտական իրավաբանական ուղեկցության կարիք են զգում, մենք առաջարկում ենք բաժանորդային իրավաբանական ծառայություններ: Տվյալ ծառայության առավելությունը նրանում է, որ պատվիրատուն ցանկացած պահի կարող է ստանալ իրավունքի տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների իրավաբանական խորհդատվություն, ընդ որում չկա անհրաժեշտություն մշտական աշխատանքի ընդունել իրավաբանի, նրան աշխատավարձ վճարել, աշխատասենյակ կահավորել, իրավաբանական տվյալների թանկարժեք բազաներ գնել: Ուրախ կլինենք Ձեզ և Ձեր ընկերությանը տեսնել մեր պատվիրատուների շարքում: Մեր ընկերության անձնակազմը կընտրի Ձեզ համար Ձեր բիզնեսի իրավաբանական ծառայության լավագույն տարբերակը: Մասնագիտացված իրավաբանական ուղեկցությունը կարևոր է բիզնեսի վարման բոլոր փուլերում` ինչպես սկզբնական, այնպես էլ բուն գործընթացում: Ձեր բիզնեսը վտանգի մի ենթարկեք, դիմեք մեզ Ձեր խնդիրների որակավորված լուծման համար, և մենք կկարողանանք առաջարկել ծագած հարցերի լուծման հուսալի միջոցներ:
Մենք մասնագետներ ունենք իրավունքի բոլոր բնագավառներում:
«Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի մասնագետները մատուցում են իրավաբանական ծառայությունների բոլոր տեսակները կազմակերպություններին և անհատներին Հայաստանում և արտերկրում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը հայկական և արտասահմանյան վստահորդներին ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հարցերով իրավաբանական օգնության տրամադրումն է:
Առաքելություն
Մենք աշխատում ենք, որպեսզի ապահովենք մեր վստահորդների իրավական անվտանգությունը, պաշտպանենք նրանց շահերը և դրանով իսկ նպաստենք բարեխղճության, արդարության և խելամտության սկզբունքների վրա հիմնված իրավական միջավայրի ձևավորմանը:
Մեր Նպատակները
Մեր գլխավոր նպատակը մեր վստահորդներին պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայությունների օպերատիվ մատուցումն է: Դա սահմանում է նաև «Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի ամենօրյա մասնագիտական գործունեության հետ կապված այլ նպատակներ, որոնցից են.
-ընկերության աշխատակիցների' ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնագիտացված իրավաբանական օգնության մատուցման վերաբերյալ գործունեության արդյունավետ կազմակերպումը,
-ընկերության աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը:
Իրավաբանական ծառայությունների շուկայում մեր նպատակն է՝ տրամադրվող ծառայությունների ոլորտների և աշխարհագրության ընդլայնումը:
Մեր սկզբունքները
ՄԵՐ ԹԻՄԸ
«Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի աշխատակիցները միահամուռ պրոֆեսիոնալ կոլեկտիվ է, որն օպերատիվ կերպով տրամադրում է մասնագիտացված իրավաբանական օգնություն' հենվելով իրավունքի տարբեր բնագավառներում իր գիտելիքների և փորձի, էնտուզիազմի և ընկերության արժեքներին հավատարմության գաղափարների վրա:
Ընկերությունը գնահատում է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը: Հաջող աշխատանքի տարիները ապահովել են ընկերության աշխատակիցների համար պրոֆեսիոնալ ընկերակցության ճանաչում և հաճախորդների վստահություն:
Ավելին

553-374-827
