Ձեռնարկությունների լուծարումը Հայաստանում (ինչպես լուծարել ձեռնարկությունը, ձեռնարկության լուծարման ընթացակարգը)
Իրավաբանական ծառայությունների հայաստանյան շուկայում առավել տարածված ծառայություններից է ձեռնարկությունների (կազմակերպությունների) լուծարումը, քանզի Հայաստանը տնտեսապես շատ ակտիվ երկիր է, իսկ ձեռնարկությունների լուծարումը բնական իրադարձություն է շուկայական տնտեսության պայմաններում և հատկապես ճգնաժամի շրջանում:
Ինչպե՞ս լուծարել ձեռնարկությունը Հայաստանում, արագ ու հասարակ: Արդյո՞ք կան ձեռնարկությունների լուծարման առանձնահատկություններ: Մենք կփորձենք պատասխանել այդ հարցերին այս էջում (իսկ, եթե չեք գտնում ձեր հարցի պատասխանն այստեղ, զանգահարեք մեզ):
Գոյություն ունեն ձեռնարկությունների լուծարման մի քանի տեսակներ.
- պաշտոնական լուծարում
- ոչ պաշտոնական լուծարում:
Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով (ընկերության միացումը չգործող ձեռնարկությանը):
Ձեռնարկության լուծարումը - դա գործունեության դադարեցման ձև է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների և պարտականություններիայլ անձանց փոխանցման:
Ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր և հարկադրված:
Ձեռնարկությունների հարկադրված լուծարում
Դատարանի որոշմամբ ընկերությունների հարկադրված լուծարում իրականացվում է հետևյալ դեպքերում.
•գործունեության իրականացում առանց անհրաժեշտ թույլտվության (լիցենզիայի),
•օրենքով արգելված գործունեության իրականացում,
•գործունեության իրականացում օրենքի կամ այլ իրավական ակտերի շարունակական կամ կոպիտ խախտումներով,
•օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքերում:
Ձեռնարկությունների կամավոր լուծարում
Ո՞ր դեպքերում է իրականացվում ձեռնարկությունների կամավոր լուծարումը:
Ձեռնարկության կամավոր լուծարման մասին որոշումը, ինչպես կանոն ընդունվում է, եթե կազմակերպության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրներ են ծագում:
Այդ դեպքում ընկերության դադարումը (լուծարումը) տրամաբանորեն ավարտում է նրա գոյությամբ: Այս տարբերակին սովորաբար ուղեկցում են բարդություններ` կապված հարկային մարմինների հետ:
Ձեռնարկությունների կամավոր լուծարումը սկսվում է հիմնադիրների կամ բաժնետերերի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Այդ որոշումը ստորագրվում է Ընկերության կանոնադրական կապիտալում բաժին ունեցող կամ ՓԲԸ-ի կամ ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը տնօրինողների կողմից:
Այսպիսով, ձեռնարկությունների կամավոր լուծարումն իրականացվում է հետևյալ կարգով.
1. Մասնակիցների (բաժնետերերի) ժողովը որոշում է ընդունում ընկերության լուծարման մասին,
2. Ձեռնարկության լուծարման համար անհրաժեշտ է լուծարային հանձնաժողով (հանձնաժողովի նախագահ), որը նշանակվում է մասնակիցների ժողովի կողմից: Ժողովը որոշում է նաև ձեռնարկության լուծարման ժամկետը և կարգը, ինչպես նաեւ ԶԼՄ-ում հրապարակել դրա մասին
3. Ժողովը տեղեկացնում է իր որոշումների մասին գրանցման լիազորված մարմին; (ԻԱՊՌ),
4. Ձեռնարկության ղեկավարման լիազորություններն անցնում են լուծարային հանձնաժողովին;
5. Գրանցման լիազորված մարմինը տեղեկություն է տալիս, որ ձեռնարկությունը գտնվում է լուծարման փուլում;
6. Գրանցում իրականացնող պետական լիազորված մարմինը գրառում է կատարում այդ մասին պետական ռեգիստրի վկայականում
7. Լուծարային հանձնաժողովը ընկերության լուծարման հայտարարությունը հրապարակում է մամուլում`նշելով իր գտնվելու վայրը և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետը,
8. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է իրեն հայտնի բոլոր տարտատերերին գրավոր տեղեկացնել ընկերության լուծարման վերաբերյալ;
9. Լուծարման հանձնաժողովը հաշվառումից հանելու և լուծարվող ընկերությունում ստուգում, անցկացնելու խնդրանքով դիմում է ներկայացնում ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտե;
10. Լուծարային հանձնածողովը որոշում է ընդունում միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատման վերաբերյալ;
11. Այդ որոշման հիման վրա ընկերությունը փակում է իր բանկային հաշիվները, ինչպես նաև ոչնչացնում կազմակերպության կնիքը` համաձայն հաստատված հանձնաժողովի կազմի արձանագրության;
12. Լուծարման հանձնաժողովը տեղեկացնում է գրանցման լիազորված մարմնին լուծարման բոլոր աշխատանքների վերջացման մասին և տրամադրում է ձեռնարկության լուծարմամբ պայմանավորված պետական գրանցման դիմումը, լուծարային հաշվեկշիռը և պետական տուրքի վճարման անդորրագիրը,
13. Գրանցման լիազորված մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա կատարում է ընկերության լուծարման մասին գրառում և տալիս է համապատասխան քաղվածք, որով հաստատվում է վերջնական լուծարումը:
Ձեռնարկության լուծարման այլընտրանքային տարբերակներ
Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը «ոչ պաշտոնապես»
Կարծես թե, ձեռնարկության այլընտրանքային լուծարման ամենադյուրին /սակայն մենք խորհուրդ չեն տալիս/ տարբերակը՝ ձեռնարկության տնօրենի և հիմնադրի փոփոխումն է :
Այս տարբերակի առավելությունը կայանում է նրանում, որ ղեկավարի վերընտրման մասին որոշման ստորագրումից անմիջապես հետո հաշվետվության ներկայացման և փոփոխությունների մասին գրանցման մարիններին տեղեկացնելու պարտականությունները անցնում են նոր ղեկավարին:
Ձեռնարկության լուծարման այդպիսի ընթացակարգը (ձեռնարկության ղեկավարի և հիմնադրի փոխարինման գրանցման ընթացակարգը) տեւում է ընդհամենը 10-14 աշխատանքային օր:
Գրանցման մարմնի կողմից փոփոխություններ կատարելուց հետո, դուք ստանում եք ձեռնարկության ղեկավարի վերընտրման մասին որոշումը, մասնաբաժնի զիջման պայմանագիրը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի մատյանից քաղվածքը և ձեռնարկության փաստաթղթերի հանձնման-ընդունման արձանագրությունը:
Առանց ավելորդ ժամանակի և գումարի ձեռնարկության լուծարումը, դա հենց այն է, ինչ առաջարկում է «Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակը: Մեծ փորձ ունեցող մասնագետները միշտ պատրաստ են օգնել Ձեզ:
Առավել մանրամասը տեղեկատվություն ստանալու համար գրեք info@jurist.am հասցեին կամ սեղմեք ներքևի կոճակին և միացեք Skyp:
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
> Ամուսնությունը և Ամուսնալուծությունը Հայաստանում
> Երեխայի ծննդի գրանցումը Հայաստանում
> Փաստաթղթերի վավերացումը Հայաստանում - Ապոստիլ
> Հայրության ճանաչումը Հայաստանում
> Հայաստանում երեխա որդեգրելու կարգը
› Ձեր երեխային առևանգել են, ի՞նչ անել
› Երեխաների միջազգային որդեգրումը Հայաստանում
"Ձեր Իրավախորհրդատու" ընկերության իրավաբանները համապատասխան խորհրդատվություն են մատուցել և կարճ ժամկետում պատրաստել են իրավական բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթեր: Նրանց բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքների և պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է լուծել բոլոր տեսակի իրավական խնդիրները, ի օգուտ մեր ընկերության:
"Գարի Գրուպ" ՍՊԸ-ի հիմնադիր` Եղիշե Հարությունյան