Ծառայություններ ֆիզիկական անձանց համար
1. Մասնագետների խորհրդատվություն
5. Աշխատողի իրավունքների պաշտպանություն
6. Սպառողի իրավունքների պաշտպանություն
Ծառայություններ իրավաբանական անձանց համար
1. Մասնագետների խորհրդատվություններ
2. Բաժանորդային իրավաբանական ծառայություն
3. Կորպորատիվ իրավունք: Արժեթղթեր
5. Իրավաբանական անձանց գրանցում
7. Անշարժ գույք
13. Գործարքների իրավաբանական ուղեկցում
14. Վեճերի մինչդատական կարգավորում
15. Դատարաններ, ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան
Հայաստանում գոյություն ունեն իրավաբանական ծառայությունների արժեքի ձևավորման զանազան տարբերակներ:
Իրավաբանական ուղեկցման արժեքը կախված է այնպիսի գործոններից, որոնցից են.
-հանձնարարության կատարման համար անհրաժեշտ ժամանակը և ուժը,
-հարցի (գործի) դժվարությունը և կարևորությունը,
-քաղաքացիական գործերով հայցի արժեքը (վիճելի գումարը),
-վեճի լուծման արդյունքները, գործի քննությունը դատարանում,
- հանձնարարության կատարման արագությունը:
Ներկայումս առավել տարածված են վճարման հետևյալ կարգերը.
- իրավաբանական ծառայությունների միանվագ արժեքը նշվում է կայուն դրամական գումարով,
- ժամանակային (իրավաբանական ուղեկցության ժամային, օրական, փուլային արժեք),
- վերջնական արդյունքի վճարում:
Որպես կանոն, դատարանում հաճախորդի շահերի ներկայացման իրավաբանական ծառայության արժեքը վճարվում է կայուն դրամական գումարով, հատկապես այն դեպքերում, երբ "հաջողության հոնորարը" չի կարող կիրառվել (դա առաջին հերթին վերաբերում է բնակարանային և ընտանեկան վեճերին):
Իրավաբանական ծառայությունների գները կայուն դրամական գումարով են որոշվում նաև ընտրված արդյունքին հասնելու համար անհրաժեշտ նախորոք հայտնի գործողությունների խմբում արտահայտվող, ինչպես նաև կարճաժամկետ աշխատանքների կատարման ժամանակ. ընկերությունների գրանցման, անշարժ գույքին առնչվող գործարքների, պայմանագրերի և այլ իրավաբանական փաստաթղթերի կազմման:
Կախված որպես հիմք ընդունվող ժամանակի միավորից` իրավաբանական ծառայությունների ժամանակային գները լինում են զանազան:
Սովորաբար ժամավճարը կիրառվում է, երբ իրավաբանի կատարած աշխատանքի ծավալը հնարավոր է մոտավոր ճշտությամբ հաշվել ժամերով. խորհրդատվության, բանակցություններին, հանդիպումներին մասնակցության, օրենսդրության տեղեկանքների նախապատրաստման դեպքերում: Հաճախորդը ծառայությունների վարձատրումը կատարում է իրեն ներկայացված հաշվի հիման վրա, որում նշվում է, թե որքան ժամանակ է ծախսել իրավաբանը այս կամ այն իրավաբանական հարցի լուծման համար, ինչն էլ հենց հանդիսանում է ծառայությունների մատուցման գործընթացը:
Նման համակարգ գործում է "գործի նյութերի հետ ծանոթանալու" վերաբերյալ իրավաբանական ծառայությունների գնի որոշման համար: Այդպիսի դեպքերում էջերի քանակը բազմապատկվում է մեկ էջի քննման համար անհրաժեշտ որոշակի ժամանակահատվածի հետ:
Իրավաբանական ծառայությունների վարձատրման ժամավճարային տարբերակը ԱՄՆ-ում և արևմտյան երկրների մեծ մասում իրավաբանների ծառայությունների վարձատրման առավել տարածված տարբերակն է:
Իրավաբանի ծախսած ժամանակը, որպես օրենք, արտահայտվում է հաճախորդին ներկայացվող հաշվետվության մեջ: Այդ հաշվետվությունները կարող են նաև պահանջվել դատարանի կողմից դատական ծախսերը (իրավաբանական ուղեկցման արժեքը ներառյալ) հակառակ կողմին վերագրելու վերաբերյալ հարցի լուծման դեպքում:
Հայաստանում հաճախորդների և փաստաբանների հարաբերություններում իրավաբանական ծառայությունների գնի որոշման դեպքում ժամավճարի սկզբունքը դեռ նոր է հաստատվում: Վերջինիս ներթափանցման ճանապարհին խնդիր դարձավ այն փաստը, որ հաճախորդը հաճախ չի հասկանում իրավաբանի ծառայությունների ժամանակային հաշվարկման մեթոդը (կամ չի վստահում նրան), և որ հաճախորդի համար դժվար է նախագուշակել փաստաբանի վրա կատարվելիք ծախսերը: Հնարավոր է, իրավաբանական ծառայությունների արժեքի որոշման նման մեթոդը առավել սովորական դառնա հայկական հասարակության մեջ իրավական մշակույթի ընդհանուր մակարդակի բարձրացմանը զուգահեռ:
Եթե իրավաբանական ուղեկցման գները հաստատվում են երկարաժամկետ հարաբերությունների վարձատրման համար, ապա որպես վարձատրվող ժամանակահատված է ընդունվում, որպես կանոն, ամիսը կամ եռամսյակը: Վճարման այս կարգը հայտնի է որպես բաժանորդային իրավաբանական ծառայություն:
Իրավաբանական ուղեկցման վճարման օրավարձային տարբերակը, որպես կանոն, կիրառվում է առևտրական կազմակերպությունների հետ հարաբերություններում, իսկ առավել հազվադեպ` մշտական հաճախորդ-քաղաքացիների հետ հարաբերություններում (օրինակ` այսպես կոչված ընտանեկան փաստաբանի ծառայությունների գները):
"Հաջողության հոնորարի" ձևով (այսինք կոնկրետ արդյունքից կախված) իրավաբանական ծառայությունների գինը սովորաբար իրավաբանի վարձատրությունն անմիջականորեն կապում է գործի արդյունքի հետ և, որպես կանոն, հարաբերական է հատկացված կամ վերադարձված գումարին: Իրավաբանական ծառայությունների գնի կախվածությունը գործի արդյունքից, իհարկե խթանում է կատարողին հասնել հենց այն արդյունքին, որն անհրաժեշտ է հաճախորդին:
Պայմանական հոնորարը լայնորեն տարածված է այնպիսի իրավաբանական ծառայությունների գնի որոշման համար, ինչպիսին է հաճախորդի շահերի ներկայացումը դատարանում: Այդ դեպքում իրավաբանական ուղեկցման արժեքը սահմանվում է որպես դատարանի որոշմամբ հաճախորդին հատկացված գումարի տոկոս: Եթե դատարանի որոշումը հաճախորդի օգտին չի լինում, ապա հաճախորդի համար իրականացված իրավաբանական ծառայությունների արժեքը հավասարվում է զրոյի. փաստաբանը չի ստանում որևէ վարձատրություն, սակայն իրավունք ունի պահանջել կրած ծախսերի փոխհատուցում:
Պայմանական հոնորարի տեսքով իրավաբանական ուղեկցման արժեքը (դատարանում հաճախորդի շահերի ներկայացման հարցով) հնարավոր է այն կարգի գործերի դեպքում, որոնք կապված են դրամի առգրավվման հետ, օրինակ` գույքային վնասի փոխհատուցման կամ դրամական պարտքի գանձման հայցերի դեպքում:
"Ձեր իրավախորհրդատու" փաստաբանական գրասենյակը ձգտում է առավելագույնս բավարարել իր հաճախորդների կարիքները: Իրավաբանական ծառայությունների մեր գները ցածր են Երևանի միջին մակարդակից, դրա հետ մեկտեղ մեր հաճախորդները միշտ ազատ են վճարման ձևի ընտրության մեջ:
› Ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում մեր ընկերությունը
› Իրավաբանական ծառայության արժեքը Հայաստանում
› Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
› Իրավաբանական անձի փոփոխության գրանցումը
› Ի՞նչպես լուծարել ձեռնարկությունը Հայաստանում
› Հայաստանում ընտանեկան և ժառանգության գործերով մեկնաբանություններ
> Ինչ է կարևոր իմանալ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մասին
> Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը
>Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները Հայաստանում
> Հայաստանում կենսաթոշակ և սոցիալական նպաստներ ստանալու իրավունքները
> Մաքսային ձևակերպումը Հայաստանում
> Օտարերկրացիների կրթությունը Հայաստանում
> Աշխատանքային գործունեությունը Հայաստանում
> Օտարերկրյա ներդրումները Հայաստանում
>Զինվորական ծառայություն չանցած անձանց պարտադիր վճարների չափերը
մասնագետին

